Ֆեմինիստական էքզիստենցիալիզմ
Ֆեմինիզմ |
---|
Ֆեմինիզմը շարժումների ընդհանրություն է, որի նպատակն է կանանց համար սահմանել, հաստատել և պաշտպանել հավասար քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներ[1][2]։ Էկզիստենցիալիզմը փիլիսոփայական և մշակութային շարժում է, որը ենթադրում է, որ փիլիսոփայական մտածողության ելակետը պետք է լինի անհատը և անհատական փորձառությունը, որ բարոյական մտածողությունը և գիտական մտածողությունը միասին բավարար չեն մարդկային գոյությունը հասկանալու համար․ հետևաբար, մարդկային գոյությունը հասկանալու համար՝ անհրաժեշտ են աուտենտիկության նորմով ղեկավարվող այլ կատեգորիաներ[3][4][5]։ Աուտենտիկությունը էքզիստենցիալիզմի համատեքստում մեր գոյության պատասխանատվության ճանաչումն է[6]։ Այս փիլիսոփայությունը վերլուծում է անհատի և իրերի կամ այլ մարդու միջև առկա փոխհարաբերությունները, ինչպես են դրանք սահմանափակում կամ պայմանավորում ընտրությունը[7]։
Էկզիստենցիալիստ ֆեմինիստները կարևորում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազատությունը, միջանձնային հարաբերությունները և մարդու մարմնով գոյություն ունենալու փորձառությունը[8]։ Նրանք արժեվորում են արմատական փոփոխության ունակությունը, բայց ընդունում են, որ ինքնախաբեությունը և փոփոխության հնարավորության պատճառով առաջացած տագնապը, կարող են սահմանափակել այն։ Շատերն են զբաղվել կանանց ինքնորոշումը սահմանափակող ու սոցիալապես պարտադրված գենդերային դերերի և մշակութային կառույցների բացահայտմամբ, ինչպես նաև քննադատել պոստստրկուտուրալիստ ֆեմինիստներին, որոնք ժխտում են կնոջ անհատականությանը ներհատուկ ազատությունը[9]։ Կինը մատնանշում է էքզիստենցիալիզմի հիմնադրույթները, երբ ընտրություն է կատարում իր կյանքի ձևի վերաբերյալ և տառապում՝ ազատության, մեկուսացման կամ անհարմարավետության հետ կապված անհանգստությամբ, բայց միևնույն է, մնում է ազատ[10]։ Քեյթ Շոպենի, Դորիս Լեսինգի, Ջոան Դիդոնի, Մարգարետ Աթվուդի և Մարգարետ Դրաբլիի վեպերը պատմում են այդպիսի էքզիստենցիալ հերոսուհիների մասին։
Հայտնի էքզիստենցիալիստ ֆեմինիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնա դե Բովուարը ճանաչված էքզիստենցիալիստ էր և ֆեմինիզմի երկրորդ ալիքի հիմնադիրներից մեկը[8]։ Դե Բեվուարը ուսումնասիրել է կանանց ենթակայության դերը իր «Երկրորդ սեռը» գրքում, որը ոմանք համարում են դե Բովուարի էքզիստենցիալ էթիկայի գլխավոր գործը[11]։ Այս գիրքն է ներառում Բովուարի հայտնի տողը՝ «Կին չեն ծնվում, կին դառնում են», ներկայացնելով այն, ինչն հետագայում անվանվել է սեռի և գենդերի տարբերակումը։
Ժան Պոլ Սարտրը ֆրանսիացի փիլիսոփա էր, էքզիստենցիալիստ և ֆենոմենոլոգ, որը մեծ ներդրում է ունեցել էքզիստենցիալ ֆեմինիզմում, օրինակ՝ «Էքզիստենցիալ հոգեվերլուծություն» աշխատության միջոցով[12]։ Այս աշխատության մեջ Սարտրը պնդում է, որ անհատը համընդհանուր սխեմաների հատումն է՝ մերժելով մաքուր անհատի գաղափարը[12]։
Մորիս Մերլո Պոնտին ֆրանսիացի մեկ այլ փիլիսոփա էր, որը տարբեր էքզիստենցիալ աշխատություններով ներդրում է ունեցել այս ոլորտում։ Շատ տեսաբաններ, ինչպիսիք են Ջուդիթ Բաթլերը, քննադատել են նրա մեթոդները, այդ թվում՝ նրա սեռական գաղափարախոսությունը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Feminism – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». merriam-webster.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Definition of feminism noun from Cambridge Dictionary Online: Free English Dictionary and Thesaurus». dictionary.cambridge.org. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Mullarkey, John, and Beth Lord (eds.). The Continuum Companion to Continental Philosophy. London, 2009, p. 309
- ↑ Stewart, Jon. Kierkegaard and Existentialism. Farnham, England, 2010, p. ix
- ↑ Crowell, Steven (2010 թ․ հոկտեմբեր). «Existentialism». Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Varga, Somogy; Guignon, Charles (2016 թ․ հունվարի 1). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2016 ed.).
- ↑ Abbagnano, Nicole. «Existentialism (philosophy)». Britannica Online Encyclopedia. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Larrabee, Mary Jeanne (2000). Code, Lorraine (ed.). «Existentialist Feminism». Encyclopedia of Feminist Theories: 187–188. ISBN 0415132746.
- ↑ Code, Lorraine (2000). Encyclopedia of Feminist Theories. London and New York City: Routledge World Reference, Taylor & Francis. էջ 266. ISBN 0415132746. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Hiatt, Mary P. «Existentialism and Feminism». ERIC: Education Resources Information Center. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Simons, Margaret (1999). Beauvoir and the Second Sex: Feminism, Race, and the Origins of Existentialism. Lanham, Md: Rowan & Littlefield. էջեր 101–114. ISBN 978-0847692569.
- ↑ 12,0 12,1 Sartre, Jean-Paul (1962). Existential Psychoanalysis. Translated by Barnes, Hazel. Chicago: Regnery. էջեր 19–152.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոզեֆ Մահոն։ Էկզիստենցիալիզմը, ֆեմինիզմը և Սիմոնա դե Բովուարը: Palgrave Macmillan. 1997 թ.